Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ի գիտություն ներկայումս Ստեփանակերտում տեղակայված ընտանիքների, որոնք տեղահանվել են 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում:
ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսում է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցման 2-րդ փուլը:
Գրանցվելու նպատակով ԿԽՄԿ գրասենյակ կարող են մոտենալ այն ընտանիքները, որոնց բնակության վայրը Լեռնային Ղարաբաղն էր սկսած ս․թ․ հուլիսի 1-ից, կամ նրանք, ովքեր լինելով Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչ նշված ամսաթիվը, 1-ին փուլի մասին իրազեկված չեն եղել:
Ի գիտություն այն ընտանիքների, ովքեր ս․թ․ օգոստոս ամսում արդեն իսկ ստացել են աջակցություն երեխաների համար, հավելյալ գրանցման կարիք չունեն, բացառությամբ նորածին երեխաների՝ ծնված ս․թ․ հուլիսի 1-ից հետո:
Գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ից 29-ը ներառյալ, ժամը 9:00-ից մինչ 18:00, ԿԽՄԿ գրասենյակում, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:
Հասցե՝ Ս. Դավիթ 69:
Երեխաների ծնողներից մեկը պետք է ներկայանա գրանցման վայր երեխաների ծննդյան վկայականների բնօրինակներով, ծնողների անձնագրերով և ծնողներից մեկին պատկանող գործող բանկային հաշվերահամարով:
Գրանցված ընտանիքները սպասվող աջակցության հետագա մանրամասների մասին կիրազեկվեն անմիջապես ԿԽՄԿ պատասխանատու անձնակազմի կողմից տեղում:
Հավելյալ տեղեկության համար զանգահարել 097-26-11-13 թեժ գծին:
Ծանուցում՝ ԿԽՄԿ-ն իրեն իրավունք է վերապահում ստուգել տրամադրված տեղեկատվությունը և բացառել այն ընտանքիներին, որոնց ներկայիս բնակության վայրը Լեռնային Ղարաբաղից դուրս է»: