Բանջարեղենը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ թանկացել է 64.5%-ով, ձեթը՝ 55.1%-ով

Սննդամթերքի գներ: 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, մրգի, յուղերի և ճարպերի՝ 5.9-0.8% գնանկումերը:

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Հայաստանի վիճակագրական կոմիտեից։

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.9% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ`4.3% գնանկում:

2021թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 5.21%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.5 տոկոսային կետով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.1% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնանկում (արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 55.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.0% գնանկում):

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 40.2%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 1.1%):

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 9.5%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնաճ: Հացի և ալյուրի գները 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ աճել են 9.8%-ով և 6.7%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով և 1.3%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.7%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 1.2% գնաճ («Իշխան» ձկնատեսակի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 31.6%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 1.3%):

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 10.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 2.0% գնաճ: Ձվի գինը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ աճել է 27.4%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ`3.9%-ով: 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում պանիրը թանկացել է 6.3%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ`2.6%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 31.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.5% գնաճ: 2021թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել