ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը նոր ընդունելություն է հայտարարում:
Ծրագրի նպատակն է բացահայտել Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի առաջնորդ կանանց՝ առանց տարիքային սահմանափակման և կարողությունների զարգացման ու կապերի հաստատման շնորհիվ նպաստել նրանց առաջնորդության՝ հատկապես քաղաքական առաջնորդության բարեհաջող ընթացքին։
Ծրագիրն անվճար է, և ընտրվելու դեպքում NDI-ը կհոգա մասնակիցների՝ ծրագրին առնչվող բոլոր ծախսերը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 2021 թվականի հոկտեմբերի 24-ն է:
Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի ֆեսյբուքյան էջից՝ https://rb.gy/fociyi
Առցանց դիմումն՝ այստեղ»։