2021 թվականի նոյեմբերի 3-6-ը Բելառուսի Հանրապետությունում կանցկացվի երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով:
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Համաժողովին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների պատվիրակություններ՝ յուրաքանչյուրում ներառելով 8 մասնակից: Համաժողովի առանցքային նպատակն է խթանել ԱՊՀ տարածքում երիտասարդների միջև համագործակցությունը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական, կրթական, սոցիալական ներուժը։
Համաժողովին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 7-ը՝ «Subject» դաշտում նշելով «Форум молодежных общественных организаций СНГ»:
Հայտարարության մանրամասները՝ կից նյութում»։