«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում 2021 թվականի սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհը մարվել է սեպտեմբերի 28-ին:
Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և Մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի սեպտեմբերի 25-ի գրանցված տվյալների համաձայն, բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 713 հա տարածք:
Շնորհակալություն ենք հայտնում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին` ի դեմս «Արևիք» մասնաճյուղի աշխատակիցների մասնաճյուղի տնօրեն Արթուր Սամվելյանի գլխավորությամբ, շուրջօրյա հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ընթացքում դրսևորած նվիրումի և ջանքի համար:
Ինչպես նաև շնորհակալ ենք ներգրավված կամավորներին և բոլոր այն կառույցներին, որոնք աջակցել են հրդեհաշիջման աշխատանքներին: