Ադրբեջանի ճնշման տակ Ռուսաստանի ՊՆ կայքի քարտեզում այլևս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները. Ստյոպա Սաֆարյան

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ճնշման տակ ՌԴ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված Արցախի քարտեզում այլևս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները՝ անկախ թե դրանց որ մասն է հայկական, որ մասը՝ ադրբեջանական օկուպացիայի տակ․․․ Երկու քարտեզներից մեկը սեպտեմբերի 20-ի է, մյուսը՝ սեպտեմբերի 24-ի։

Փաստն ինքնին համամոլորակային բան չի նշանակում կամ ավելի մեծ աղետ չէ, քան այն, ինչ ունեցանք կամ այն սպառնալիքները, որ ունենք։ Կարևոր է այլ բան․ Ռուսաստանը ոչ միայն տվյալ պարագայում ոչ միայն Արցախի տարածաշրջանում խաղաղապահություն ապահովող երկիր է, այլ նաև Մինսկի խմբի համանախագահ երկիր, իսկ երեք համանախագահների շրջանում առնվազն կոնսենսուսով սահմանվել են Մադրիդյան փաթեթի ու նախորդած բոլոր տարբերակների խնդիրները, որոնցում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը այլ տարքախային ու քաղքական միավոր է, ազատագրված տարածքներն այլ միավոր են եղել ու մնում։

Հուսամ, սա չի լինի կամ չենք թողնի, որ Մինսկի խմբի համանախագահները կամաց-կամաց ետ չկանգնեն հենց իրենց իսկ սահմանած փաթեթի տարերրից ու այս առումով խնդիրը հայ-ռուսական օրակարգում պետք է/կարող է քննարկվել այս կոնտեքստում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել