ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
Այս մասին հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր: