Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է իր աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանին ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»։

Հղում արված օրենքի հոդվածի համաձայն, նա պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել