Առաքել Մովսիսյանը սնանկ է ճանաչվել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, դատարանի որոշմամբ, սնանկ է ճանաչվել:  Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։

Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Ամերիաբանկը»: Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել:

Առաքել Մովսիսյանից հօգուտ «Ամերիաբանկ»-ի կբռնագանձվի 100 000 ՀՀ դրամ, որպես պետական տուրքի փոխհատուցման գումար:

Նշենք նաև, որ դատարանը որոշել է արգելանք դնել Մովսիսյանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել