Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։