Արդյո՞ք պատվաստված անձը կարող է արյան դոնոր լինել

Արյունատվության hակացուցումները կարող են լինել.

-բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն

-ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

Իրավաբան․net-ը Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից տեղեկանում է, որ պատվաստումները համարվում են ժամանակավոր հակացուցում՝ ա. կենդանի վակցինա` 1 ամիս, բ. սպանված վակցինա` 10 օր, այնուհետև կարելի է արյունատվություն կատարել (եթե այլ առողջական խնդիրներ առկա չեն)։

Նշենք նաև, որ Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր․ «COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության մշտական հակացուցում չեն»։

Կից ներկայացնում ենք բացարձակ և ժամանակավոր հակացուցումների ամբողջական ցանկը։

 Բացարձակ հակացուցումներն են.

  •  Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ, վիրուսային  հեպատիտներ (երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ) սիֆիլիսի (բնածին կամ ձեռքբերովի), տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելոզ, բծավոր տիֆ, տուլարեմիա, բոր, էխինոկոկոզ և այլն):
  • Սոմատիկ հիվանդություններ (չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդությունները, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ, հոգեկան հիվանդություններ, խուլհամրություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն)
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում, սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի) էնդոկարդիտ, միոկարդիտ):
  • Շնչառական օրգանների հիվանդություններ (թոքերի էմֆիզեմա, թոքային ֆիբրոզ, ասթմա (հեղձուկ), օբստրուկտիվ բրոնխիտ, բրոնխոէկտատիկ հիվանդություն)
  • Լյարդի և լեղուղիների հիվանդություններ (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ, լեղապարկի քարեր խոլեցիստիտով, խոլանգիտ)
  • Երիկամների և միզուղիների հիվանդություններ (երիկամների խողովակամիջանկյալային (տուբուլոինտերստիցիալ) հիվանդություններ, երիկամային անբավարարություն)
  • Շարակցական հյուսվածքի սիստեմային (տարածուն) ախտահարումներ
  • Ճառագայթային հիվանդություն
  • Ներզատական համակարգի հիվանդություններ (նյութափոխանակության արտահայտված խանգարումներով)
  • Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ՝ տեսողություն (± 6 դիոպտրիա և ավելի), անոթացանցենու բորբոքման մնացորդային երևույթներ (խորիոռետինային բորբոքում, իրիտ, իրիդոցիկլիտ), տրախոմա:
  • Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ (ներառյալ պսորիազ, վիտիլիգո)
  • Ոսկրաբորբ (օստեոմիելիտ)
  • Վիրահատություններ (կյանքի ընթացքում որևէ օրգանի հեռացում (ստամոքս, երիկամ, փայծաղ, արգանդ իր հավելումներով, ձեռք, ոտք, աչք և այլն))

Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, մարդու արյան և արյան բաղադրամասերի, բժշկական գործիքների հետ մշտական շփման մեջ գտնվող բուժանձնակազմ,  վիրուսային հեպատիտ Ց-ով, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով պացիենտների և վարակակիրների ընտանիքի անդամներ (համատեղ բնակվելու պայմանում), արյան միջոցով փոխանցվող վարակների հետազոտման կրկնակի (3ամիս անց) կասկածելի արդյունքներ:

Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.

Հ/Հ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՎԻՃԱԿԸ ԺԱՄԿԵՏԸ
1) Արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական այլ միջամտություններ, ատամի նյարդի  հեռացում 6 ամիս
2) Ատամի հեռացում 10 օր
3) Վիրահատություններ, այդ թվում նաև հղիության արհեստական   ընդհատում 6 ամիս
4) Միզաքարային հիվանդություն, ստամոքսի խոց, տասներկումատնյա աղիքի խոց Բուժումից և լիարժեք առողջացումից 2 տարի
5)

Հղիության և լակտացիայի շրջան

 

Ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո,  ոչ  պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո
6)

Դաշտանի շրջան

 

Դաշտանի ավարտից հետո ոչ  պակաս, քան 5 օր
7) Ալերգիկ  վիճակներ 1 ամիս
8) Ջերմության բարձրացում 370C ջերմաստիճանից բարձր, վերին շնչառական ուղիների սուր  բորբոքումներ 14 օր
9) Պատվաստումներ`  

ա.կենդանի վակցինա                                                             

 

1 ամիս
բ.սպանված վակցինա                                                                10 օր
գ.կատաղության և հեպատիտ Բ-ի դեմ      6 ամիս
10) Դեղերի օգտագործում`  
ա. հակաբիոտիկներ  14 օր
բ.   ասպիրին 5 օր
գ. ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ                                                                                                  3 օր
11) Հայաստանի Հանրապետությունից դուրս  էնդեմիկ օջախներում երկարատև  (1 ամսից ավելի) գտնվելու դեպքում                   6 ամիս
12)  Մալարիայի բուժումն ավարտելուց հետո 5 տարի
13) Ոգելից խմիչքների ընդունում 24 ժամ
14) Ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ      2 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել