Եռամսյա հավաքի մասնակիցներին ԽՍՀՄ ժամանակ օգտագործվող գոտիներ են տվել. Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէ, այս մեկն արդեն լռելու չէ, այս մեկն արդեն անփութություն չէ, այս մեկն արդեն ֆինանսական խնդիր չէ, այս մեկն արդեն…. հասկացաք:

Եռամսյա հավաքին տարել են այս գոտիներից և տվել և պահեստազորայիններին: Հանկարծ մեկը չհամարձակվի ասել սուտ է, այլապես համապատասխան քայլեր կձեռնարկեմ: Ձեզ տրվում է կարճ ժամանակ շտկելու այս լկտիությունը։

Դուք եթե ՀՀ գերբը փոխել եք այս սիմվոլով, ապա Հայաստանի դրոշի թարսն էլ եք նորմալ համարել։ Դրա համար էլ ԽՍՀՄ քարտեզ եք պրոպագանդում:

3 օր ժամանակ ձեզ, որ հավաքեք այս գոտիներն ու փոխարինեք։
Առայժմ այսքանը ստրկամիտ սրիկաներ:

Այսպես են թաղում անկախությունը 1991 ֊2021»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել