Ազգային ժողովի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին նիստի ընթացքում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց Ալեն Սիմոնայնին, որում անդրադարձավ նրա՝ Հունաստանում հանգստին:
«Բարձրաստիճան որևէ պաշտոնյա, այդ թվում՝ դուք, չգնացիք Արցախ, փոխարենը Ձեզ և Քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում՝ գերթանկարժեք հանգստավայրում, ուրախ ժամանց անցկացնելիս։ Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն՝ նախընտրել եք միկոնոսյան հանգիստը: Արցախ չմեկելու պատճառն Ալիևի արգե՞լքն է ու գերի ընկնելու վա՞խը, թե այլ պատճառներ կան»,-ասաց Արեգնազ Մանուկյանը:
Ալեն Սիմոնյանը պատասխանեց Արեգնազ Մանուկյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։