ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է․

«Այսօր կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։

Քննարկվեցին կուսակցության՝ գալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցության, կառուցվածքային և այլ հարցեր»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հյատնել էր․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։

Ըստ Վարչության որոշման՝

Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը,

Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը,

Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը,

Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը,

Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը,

Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել