Սարալանջի դիմագիծը փոխվում է․ քաղաքապետարան

Սարալանջի դիմագիծը փոխվում է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Աշնանը այս հատվածում ծառերի և թփերի տունկ է նախատեսված»,- ասված է հայտարարության մեջ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1300 մետր երկարություն ունեցող Սարալանջն սկսվում է Աբովյան պուրակից, հյուսիսարևմտյան թևով հասնում է Հաղթանակի զբոսայգի, մյուս թևերով միացնում մի քանի կարևոր փողոցներ: ՀԽՍՀ-ում այս փողոցը Սարալանջ էր կոչվում, հետո դարձավ Կոմերիտմիության խճուղի, ՀՀ-ում նորից վերանվանվեց Սարալանջ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի համար քաղաքի այս հատվածը կարևորվում է նաև իր լանջերով, որոնց ոռոգումն այս տարվա առաջնային խնդիրներից էր։

Հաղթանակի զբոսայգու կողմից Սարալանջը մաքրվեց չորուկներից ու քարերից, խոտը հնձվեց: «Արագիլ» ռեստորանից Մայր Հայաստան ընկած տարածքում անցկացվեց 1500 գմ պոլիթիլենային խողովակ և տեղադրվեց 320 ցայտիչ։

Այժմ խնդիր է դրված տարածքն ինտենսիվ ոռոգել, եղած բույսերին նոր շունչ տալ և կանխել հրդեհները»։

May be an image of խոտածածկ

May be an image of դրսում և հուշարձանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել