Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել