Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատման դիմում է ներկայացրել

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են Արարատի մարզպետարանից։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:

Նշենք, որ Թևոնյանը ԱԺ պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։

2017-ի ընտրություններում Ռազմիկ Թեւոնյանը Արարատի մարզում «Ելք»-ից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն էր՝ մոտ 4 հազար ձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել