Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նշանակումներ է կատարել Առողջապահության նախարարությունում։
Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանը նշանակվել են Առողջապահության նախարարի տեղակալներ։
Որոշումներում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ջումայանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»:

Նկարում՝ Արտակ Ջումայանը։