Վանիկ Չալոյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 7-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Վանիկ Չալոյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական»։

Նշենք, որ 2019-ի դեկտեմբերին Դաշնակցությունն իր շարքերից արտաքսեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամի՝ Արտակ Մելիքյանին, Վանիկ Չալոյանին և Անուշ Հովհաննիսյանին։ Նրանք արտաքսվել են ՀՅԴ կանոնադրությունը խախտելու համար։ Դաշնակցությունում արտաքսելն ամենախիստ պատիժն է՝ արտաքսվածներն այլևս վերադառնալու շանս չունեն։ Վերոնշյալ երիտասարդներն արտաքսվել են իրենց ներկուսակցական քննարկումների մասին «Ուղղամիտ և անվախ դաշնակցականներ» ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածելուց, դրանում ՀՅԴ խորհրդաժողովից մանրամասներ հրապարակելուց և Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց տալուց հետո։

Խնդիրը ՀՅԴ երիտասարդների կազմակերպած նստացույցերն են՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, որին վերոնշյալ երեք անձինք դեմ են արտահայտվել ու հրաժարվել մասնակցել ակցիաներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել