Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 30-ին նոր որոշում է ընդունել, որով սահմանել է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության։
Որոշման մեջ նշվում է, որ գործն ըստ իրավական բարդության չափանիշի կարող է ունենալ հետևյալ գործակիցները՝
- թեթև աստիճանի բարդություն՝ 0,25 գործակից,
- միջին աստիճանի բարդություն՝ 0,50 գործակից,
- բարձր աստիճանի բարդություն՝ 0,75 գործակից,
- առավել բարձր աստիճանի բարդություն՝ 1․0 գործակից։
Մանրամասները՝ այստեղ։