Սուտ է տեղեկատվությունը, որ Միլե Միլենկովսկին օժանդակել է Լյովա Սարգսյանին Հայաստանից վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով դուրս գալ. Ամրամ Մակինյան

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ armdaily.am կայքում մակեդոնական անանուն աղբյուրներին հղում անելով ներկայացվել են իրականության հետ կապ չունեցող ակնհայտ սուտ տեղեկություններ այն մասին՝ իբրև ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկու ձերբակալությունը կապված է Լյովա Սարգսյանի կողմից Հայաստանից վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով դուրս գալուն օժանդակելու հետ…

Հորդորում ենք լրատվականներին չտարածել իրականությունից կտրված ակնհայտ սուտ տեղեկությունները, հակառակ պայմաններում ստիպված կլինեն դիմել արհեստավարժ փաստաբանների օգնությանը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Սերբիայի իրավապահ մարմինները, Հայաստանի Հանրապետության իշխանությունների պահանջով, ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

Նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին, երբ փորձել է հատել Միլենկովսկու «Պրեսևո» սահմանակետը, սակայն երկրի արտգործնախարարությունը լուրը հաստատել է սեպտեմբերի 3-ին:

Alsat-M հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սերբիայի իրավասու մարմինները գործել են հետաքննություն իրականացնող հայկական կողմի խնդրանքին համապատասխան: Միևնույն ժամանակ, դիվանագետը երկրի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միալկովի ազգականն է, ով այժմ ազատազրկման է դատապարտված պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Նշվում է, որ ըստ Հայաստանի իրավապահ մարմինների՝ 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից հեռացրել են երկրի նախկին կառավարության ներկայացուցչին, ով մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել