Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցում է:
«Արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:
Հարկ է նշել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության մշտական հակացուցում չեն»,-նշված է պարզաբանման մեջ: