Կրթական նոր տարին մեկնարկել է նաև Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում։
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել են Սոթք և Կութ գյուղերի միջնակարգ դպրոցներ, հանդիպել՝ աշակերտների հետ։