H&M-ի անունից կեղծ հաղորդագրություն է տարածվում նամակով։ Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։
«Հղումով անցնելու ու տվյալներ փոխանցելու դեպքում կվտանգեք ձեր անձնական ու բանկային տվյալները»,-նշված է հաղորդագրության մեջ։
