ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր խստացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
«Ընդհանուր կատարվել է 111 ստուգայց, այդ թվում՝ 32 մանրամեծածախ առևտրի կետ, 65 հանրային տրանսպորտ, 2 գրասենյակ (բանկեր), բժշկական օգնության սպասարկում իրականացնող 3 կենտրոն, 9 դեղատուն։
Արձանագրվել է հակահամաճարակային կանոնների պահպանման 14 խախտում, տրվել են նախազգուշացումներ»,- ասված է ԱԱՏՄ-ի տարածած հայտարարության մեջ։