Արդարադատության նախարարությանը հատկացվել է մոտ 99 միլիոն դրամ

ՀՀ 2012թ. պետական բյուջեով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին հատկացվել է 99 միլիոն 230 հազար 700 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջը:

Նշված գումարից առավել շատ հատկացվել է կապի ծառայություններին` մոտ 23 միլիոն դրամ, ապա մոտ 20 միլիոն համակարգչային ծառայութնուններին և 19 միլիոն 685 հազար դրամ էներգետիկ ծառայությունների համար:

Մնացյալը հատկացվել է վարչական, տեղեկատվական, կոմունալ և այլ ծառայություններին:

Վերոհիշյալ գումարից մասնագիտական ծառայություններին հատկացվել է ընդամենը 126 հազար դրամ:

ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմին հատկացվել է համեմատաբար քիչ գումար` 14 միլիոն 714 հազար 500 դրամ, որից առավել շատ գումար` 4 միլիոն 750 հազար դրամ հատկացվել է տրանսպորտային նյութերի համար, ապա մոտ 3 միլիոն դրամ կապի ծառայություններին:

Աղբյուրը` Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել