ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է ավազակության եւ կողոպուտի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչներ Ջ. Իսկանդարյանը, Ա. Ջանոյանը, Տ. Եղիազարյանը, Դ. Թարբաշյանը, Երեւան քաղաքի բնակիչ Գ. Չիլինգարյանը, ինչպես նաեւ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչներ Ս. Դավոյանը եւ Վ. Էլամյանը, նախնական համաձայնության գալով, 2011թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2012թ. հունվարի 18-ը կատարել են ավազակություն եւ գողություն:
Մասնավորապես` հիշյալ ժամանակահատվածում նշված անձինք 1-ական ավազակային հարձակում կատարել են Գյումրիում, Երեւանում` 1 կողոպուտ եւ Արարատի մարզի Այգեպատ գյուղում` 7 գողություն` հափշտակելով 3 415 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր եւ գույք:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 334-րդ հոդվածի 1-ին մասով,
Վ. Էլումյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,
Ջ. Իսկանդարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,
Ա. Ջանոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով եւ 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,
Տ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով,
Գ. Չիլինգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
Դ. Թարբոշյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով եւ 137-րդ հոդվածի 1-ին մասով: