Ինչպե՞ս է ձևավորվում ԱԺ էթիկայի հանձնաժողովը

Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում խմբակցությունների ներկայացմամբ կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով, որը գործում է մինչև նույն գումարման Ազգայինժողովի հաջորդ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:

Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատում է, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի նախագահին և նրա տեղակալին նշանակում է Ազգային ժողովի նախագահը:

Խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: Եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով (ներով), հետևյալ կարգով`
ա) եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին.
բ) եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին.
գ) լրացուցիչ անդամի (ների) առաջադրման հաջորդականությունը որոշվում է ըստ նրա (նրանց)` առաջադրման իրավունք ունեցող խմբակցությունների թվի` մեծաթվից փոքրաթիվ.
դ) լրացուցիչ անդամ (ներ) առաջադրվում է (են) մինչև Էթիկայի հանձնաժողովում ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարվելը:

Խորհրդարանական այլ խմբակցությունները, որոնք չեն համարվում ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր, էթիկայի հանձնաժողովում ներկայացնում են մեկական ներկայացուցիչ:

Էթիկայի հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ:

Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել