Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս ասել եմ, նորից կասեմ. այս քաղաքական ուժի նպատակն է ավերել ամեն ինչ, չթողնել ոչ մի հեղինակություն ոչ մի բնագավառում՝ բանակ, եկեղեցի, կրթություն, սպորտ, մշակույթ,արվեստ…
Հեղինակազրկում են բոլոր պետական ինստիտուտները: Ինչպե՞ս կարելի է դուրս գալ և ԱԺ ամբիոնից ի լուր աշխարհի մերկապարանոց ինչ ասես ասել ՀՀ նախագահներին: Ըստ նրանց, ստացվում է՝ մենք վերջի 30 տարին պատմություն չենք ունեցել:
Ինչքան կարելի է չսիրել պետությունը և այնքան սիրել իշխանությունը, որ այսպես ամեն ինչ քանդես, խայտառակես:
Թշնամուն էլ գործ չեք թողել անելու, նրանք ուղղակի կարող են մեր պետական պաշտոնյաներին ցիտել:
Չգիտեմ՝ ոնց եք էս ամենի տակից դուրս գալու: Հուսամ՝ շատ քիչ մնաց…»։