Ադրբեջանը խորացնելու է իր ներկայությունը Սյունիքում` վերցնելով նոր ենթակառուցվածքներ ու տարածքներ․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Սյունիքում տիրող իրավիճակին անդրադարձել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածի կորստի հետ համակերպվելը Ադրբեջանին նոր քայլերի է մղելու։

«Արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը, կապիտուլյանտի գլխավորությամբ, համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ և որևէ իրական քայլ՝ այն Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու համար, չի անելու (ինչպես դա եղել է Սև լճի, Կութ գյուղի պարագայում):

Վստահ կարելի է պնդել նաև, որ Ադրբեջանը խորացնելու է իր ներկայությունը Սյունիքում` վերցնելով նոր ենթակառուցվածքներ ու տարածքներ, քանի որ համոզվել է, որ որևէ դիմադրության հայկական կողմից այն չի հանդիպում և չի հանդիպելու:

Դեռ փետրվարին, մեր գնահատմամբ, այս իշխանության մնալու պարագայում Սյունիքի թյուրքացումը կտևեր 5-7 տարի: Մենք սխալվել ենք. Սյունիքի նվաճումը կլինի շատ ավելի արագ:

«Ի՞նչ անել» հարցի պատասխանը շատ պարզ է. հեռացնել դե ֆակտո թուրքամետների կառավարությանը», – գրել է թուրքագետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել