Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով 2021թ․ օգոստոսի 30-ից մայրաքաղաքի ևս 12 փողոցների 14 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․
🚦 1.Նար-Դոսի փ․ հ․40 հասցեի հարևանությամբ (մանկապարտեզի մոտ)
🚦 2. Բաշինջաղայն փ․ հ․100 հասցեի հարևանությամբ (հ.94 դպրոցի մոտ)
🚦 3. Արզումանյան փ․ հ․8 հասցեի հարևանությամբ (հ.118 դպրոցի մոտ)
🚦 4. Մահարու փ․ հ․82 հասցեի հարևանությամբ (64 դպրոցի մոտ)
🚦 5. Անդրանիկի փ․ հ․95 հասցեի հարևանությամբ
🚦 6. Անդրանիկի փ․ հ․3/1 հասցեի հարևանությամբ
🚦 7. Արմենակյան փ․ հ․272 հասցեի հարևանությամբ (եկեղեցու մոտ)
🚦 8. Բակունցի փ․ հ․6 հասցեի հարևանությամբմոտ (հ.150 դպրոցի մոտ)
🚦 9. Բաղյան փ․ հ․5 հասցեի հարևանությամբ (հ. 143 դպրոցի մոտ)
🚦 10. Շոպրոնի փ․ հ․31 հասցեի հարևանությամբ (հ.163 դպրոցի մոտ)
🚦 11. Նանսենի փ․ հ․6 հասցեի հարևանությամբ (հ.62 դպրոցի մոտ)
🚦 12. Նանսենի փ․ հ․9 հասցեի հարևանությամբ (հ․106 դպրոցի մոտ)
🚦 13․ Բեկնազարյան փ․ հհ․ 3/3, 194/2 հասցեների հարևանությամբ
🚦 14․ Աթենքի փ․ հ․3/15 հասցեի հարևանությամբ։
Նշված հետիոտնային անցումներում տեղադրվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը կիրականացվի հետիոտների կողմից կարգավորվող լուսացույցի ազդանշաններով։