Ավտովթար Վայք-Սիսիան ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 31-ին, ժամը 06.33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Գորայք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել  ավտովթար. կան տուժածներ:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել մոտակա ձորակի եզրին, ինչից ավտոմեքենայի վարորդ Ա. Ջանալյանը (ծնվ. 1975թ.) և ուղևոր Ռ. Հակոբյանը (ծնվ. 1975թ.) տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Լուսանկարը` https://www.mes.am

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել