«Խոսրովի անտառ» պետական արգելոցում կրկին հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսված հրդեհաշիջման  աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհը մարվել է ժամը 23։45-ին։ Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ։

Իրականացվող հետհանգեցման աշխատանքներին մասնակցում են 25 հրշեջ-փրկարար։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում էր մոտ 1 հա բուսածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23։28-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Գառնի համայնքի 3 «Ural», 4 «ZIL 131», 7 «UAZ», 4 «GAZ 66», 10 «VAZ-2121», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 7 «UAZ» ավտոմեքենա և 10 սրսկիչ (20 լ):

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել էր հերթապահություն:

***
Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել էին 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։

Ժամը 19:30-ին տեղեկություն էր ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բլրաշեն կոչվող տարածքում առկա են հրդեհի նոր օջախներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբերը, օպերատիվ և ԱԹՍ մասնագիտացված խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 26-ին, ժամը 01:16-ին: Մոտ 1 հա տարածքում այրվում է բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 փրկարար ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են Գառնի համայնքի 30 բնակիչ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 35 աշխատակից, Գառնի համայնքի 3 «ZIL 131», 3 «UAZ», 1 «GAZ 66», արգելոցի 5 «UAZ» և 3 «ZIL 130» մակնիշի ավտոմեքենաներ։

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել