«Նաիրի» կինոթատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի՛ հանդիսատես,
Այսօր առավոտյան սեփականատիրոջ
ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԻ կողմից անօրինական փակվել է ՆԱԻՐԻ կինոթատրոնի մուտքի դռները և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք:
Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Արդեն ամիսներ շարունակ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆՆ ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Անօրինական և ծիծաղելի պահանջ է ներկայացրել դատարան թե կինոդահլիճի նստարաններն ու պատերի մեջի դինամիկները պայմանագրի մեջ նշված չեն, կարծես թե հանդիսատեսը պետք է գետնին նստեր:
Եվ ամենակարևոր ու անհասկանալի արարքը, որը այս անձի մասին շատ լուրջ մտածելու առիթ է տալիս՝ ՀԱՆԵԼ Է ՏՎԵԼ ՄԻՆՉ ԱՅԴ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՏԱՆԻՔԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ:
Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության և մեր սիրելի հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից: Իհարկե այս ամենի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ իր իսկ խոստովանությամբ՝ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԸ չի ուզում, որ ՆԱԻՐԻ կինոթատրոնի շենքը աշխատի որպես կինոթատրոն: Երևի ռեստորան, կամ բրենդային մոլ է ուզում դարձնել: Կարծում ենք, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ թույլ չի տա:
p.s. Լուսանկարում մեծահարուստ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆՆ է»: