«Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանում կառավարության ծրագրի քվեարկությանը:
Այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Հաշվի առնելով ծրագրի մեջ բավականին թերի ուղղությունները՝ «Հայաստան» դաշինքը կարծում է, որ այդ ծրագիրը դուք, միևնույնն է, ընդունելու եք, մենք այդ ծրագրի քվեարկությանը չենք մասնակցելու»,- ասաց Օհանյանը: