Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հնազանդեցնելու համար, քր․ գործեր հարուցվեցին, կալանավորվեցին, հարցաքննության ենթարկվեցին նրա սանիկները, հայրը, երեխաները։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հնազանդեցնելու համար քր․ գործ հարուցվեց նրա տիկնոջ նկատմամբ։
Պատգամավոր Աննա Մկրտչյանին լռեցնելու համար, քր․ գործ է հարուցվում նրա հոր նկատմամբ։
Պատկերացնում եք, չէ՞, թե ինչպես են տեղի ունենում այդ գործերի հարուցումները։
Ղժղժանը կանչում է իր գրպանային քննչական մարմինների ղեկավարներին ու ղժղժում․
-Արա՛, ձեզ ասում եմ գործ պտի գտնեք, հասկցա՞ք, արա՛։ Ի՞նչ․․․Էդ որ բոլ-բոլ փողը ստանում ես, լավ ա՞, չէ։ Դե դավայ, դավայ, էգուց արդեն իմանամ, թե չէ, գիդես․․․
Եվ ողորմելի իրավաբան կոչվող քննիչները «կպչում» են գործի։
Հետո թխված գործը հաստատում է ողորմելի դատախազությունը, իսկ հետո արդեն Ջհանգիրյանի ձեռամբ՝ դատարանը։
Դուք,այ քննիչ-դատախազ-դատավոր կոչեցյալներ, ավելի նողկալի եք, քան ձեզ պատվեր տվող, ձեր ստրկատեր-ղժղժանը»։