Վարանդայում աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել․ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․

«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի  հայտնաբերվել։

Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել