Ալեն Սիմոնյանը Վիեննա է մեկնում․ ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր կարգադրություն է ստորագրել, որով պատվիրակություն է գործուղում Վիեննա՝ խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին և Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այն անցկացվելու է 2021 թվականի սեպտեմբերի 6-9-ը Վիեննայում։

Պատվիրակության կազմը․

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ
Ազգային ժողովի նախագահ

Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական

Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ

Արման ՄԿՐՏՉՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 3-9-ը)

Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր:

Մեկ այլ որոշմամբ՝ սեպտեմբերի 6-9-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել