9-10 օրվա ընթացքում COVID-ով վարակման դեպքերի թիվը կհատի 1000-ը․ փոխնախարար

Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման ռիսկը օրեցօր աճում է։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Նանուշյանը։

«Վերջին օրերի ընթացքում Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության օրական դեպքերի ակնհայտ աճ: Միջազգային գործընկերների կանխատեսումներով 9-10 օրվա ընթացքում դեպքերի թիվը կհատի 1000-ը:

Ինչպես կարելի է կանխել վարակումը`

1. պատվաստվեք և
2. կրեք դիմակ»,-նշել է նա։

Նշենք, որ օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն` առողջացած, 4727-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7514 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1141 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել