«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեություն իրականացնող կազմակերպության՝ Armenian Hero-ի հետ համագործակցության շրջանակներում, օգոստոսի 19-ին տաք և ամուր ծածկոցներ նվիրեց «Սատար» ջոկատի անդամներին և Սայլակներով բասկետբոլի թիմին:
«Շնորհակալ եմ այսօրվա համար, որ հրավիրվել ենք «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն: Տաք ծածկոցների կարիք միշտ էլ կար: Տեսանք մեր սփյուռքի պատրաստակամությունը՝ բանակի կողքին կանգնելու, հայրենիքի կողքին կանգնելու»,-ասաց «Սատար» ջոկատի հրամանատար Հունան Հունանյանը:
Սայլակներով բասկետբոլի թիմի ավագ Արշակ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Armenian Hero-ին, որ չեն մոռանում հայրենիքի պաշտպաններին:
Հիշեցնենք, որ «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը նոր համագործակցություն է սկսել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեություն իրականացնող կազմակերպության՝ Armenian Hero-ի հետ, ինչի շրջանակներում էլ մեծ քանակության բեռ է ստացել՝ դիրքապահներին տրամադրելու համար։