Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Արարատի մարզի Երասխ բնակավայրի սահմանային մի շարք ուղեկալներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:
Նշվում է, որ դեսպանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ:
Նա ծաղիկներ է դրել սահմանապահ Ա.Պ.Կորյակովի կիսանդրու մոտ, որը զոհվել էր 1948 թվականին Թուրքիայի տարածքից ներթափանցած դիվերսանտների հետ մարտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս: