Դժբախտ պատահար Սարատովկա գյուղի մոտակայքում

Մայիսի 28-ին Լոռու մարզի Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղիմոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ իրար ենբախվել «Օպել Աստրա» մակնիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները: Արդյունքում,Հակոբ Հովսեփյանը(ծնվ.1941թ.) տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայիվարորդ Նորիկ Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղևորներ Սլավիկ Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արմանև Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. և 2009թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայիվարորդ Վահան Հովսեփյանը (ծնվ.1979թ.) և ուղևորներ Սուսան Նարգիզյանը (ծնվ.1983թ.) ևՀակոբ, Օլյա, Արևիկ, Դիանա և Մալխաս Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., և2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքիբժշկական կենտրոն: Հիվանդանոցում մահացել է Ս.Սուքիասյանը և Արման Պողոսյանը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ըստ վերջին տվյալների` Նորիկ Դավոյանը և Մալխաս Հովսեփյանը տեղափոխվել են «ԳրիգորԼուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները գնահատել են նրանց առողջական վիճակըծանր, Վահան Հովսեփյանը տեղափոխվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրաառողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Արգամ Պողոսյանը` Վանաձոր քաղաքիբժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր, Սուսաննա Նարգիզյանը` Տաշիրքաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել ենբավարար, Արևիկ Հովսեփյանը` Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրաառողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Օլյա և Դիանա Հովսեփյանները` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ Օլյա Հովսեփյանի առողջական վիճակըգնահատվել է կայուն ծանր, իսկ Դիանա Հովսեփյանինը` ծայրահեղ ծանր:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել