Ուժեղացված ծառայություն Գյումրիում. ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 13-ի երեկոյան Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Գյումրիում ուժեղացված ծառայություն են իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 60 խախտում։

Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա։ Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի 2 անձ, հետախուզման մեջ գտնվող 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի 14, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։ Հորդորում ենք, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները․ նմանօրինակ միջոցառումները պարզբերական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել