ԲԴԽ-ն մերժեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից:
Այսօր՝ օգոստոսի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: