Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 17-ին ժամը 13.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռի 1-17 փողոցներ,

Ֆանարջյան և Զաքյան փողոցներ,

Ծարավաղբյուրի փողոցի 1-53 համարներ,

Բեստ Լայֆ բժշկական կենտրոն,

Ուռուցքաբանության ազգային կենտրոն,

Սարկավագի փողոց՝ բացառությամբ 126, 128, 145-151 շենքերի իրենց կոտորակներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բացի այդ, «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի.

Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի

Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել