Ուրուգվայրը Հայաստանում դեսպանատուն կբացի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, Հայաստան կատարած այցի շրջանակում հայտարարեց Ուրուգվայի արտաքաին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն:
«Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումը վերահաստատեց մեր երկրների հարաբերությունները խորացնելու կարևորությունը»,-նշեց նա:
Արտգործնախարարը հայտնեց, որ համաձայնագիր է ստորագրվել Ուրուգվայի Հանրապետության համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջև:
«Սա թույլ կտա ունենալ երկու երկրների ուսանողների և դասախոսների փոխանակում և Ուրուգվայի Հանրապետության համալսարանում կուսուցանվի հայերեն»,-նշեց Ֆրանսիսկո Բուստիժոն:
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ նշեց, որ Ուրուգվայն իր մտահոգություններն է հայտնել միջազգային հանրությանը: