Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 15-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,
ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 15-20-ին` առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,
առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: