Քաղաքապետարանը՝ աղբահանության վճարի և սահմանված տույժերի մասին

Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմը հայտնում է․

««Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի համաձայն աղբահանության վճարը համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության վճարը պետք է վճարվի հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ աղբահանության վճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0,075%-ի չափով:

Հարգելի Նուբարաշենցիներ, վճարում կարող եք կատարել ստորև ներկայացված հաշվեհամարին․

Աղբահանություն-900025312407
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 011-51-87-36»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել