Դատավոր Արման Հովհաննիսյանն այսօր 4 նիստ ուներ․ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց:

Դատավորը միջնորդություն էր ներկայացրել Խորհրդին, որտեղ նշում էր, որ այսօր միմյանց հաջորդող 4 դատական նիստեր կան իր վարույթում՝ որոշներով գործը ավարտական փուլում է: Հովհաննիսյանը միջնորդել էր նիստը այլ օր նշանակել:

ԲԴԽ-ն որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն այսօր հետաձգել և նշանակել օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել