Հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ. ոստիկանություն

Օգոստոսի 10-ին և 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 11-ի ուժեղացված ծառայությանը ներգրավված էին նաև ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ծառայողները։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել  31 մեքենա։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարած՝ 6, վարորդական իրավունքի վկայական չունեցող՝ 8 վարորդ, այդ թվում՝ 4-ը անչափահաս, որոնց տրանսպորտային միջոց վստահած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 29, թաղանթապատված դիմապակիով՝ 9, առանց համարանիշերի՝ 2, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 2, հետախուզման մեջ գտնվող՝ 4 տրանսպորտային միջոց։ Երկօրյա ուժեղացված ծառայության արդյունքում կազմվել է շուրջ 100 արձանագրություն։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Հարգելի՛ վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել